Բաժիններ
Find

“Ֆլորանա” ծաղկի սրահ

“Ֆլորանա” ծաղկի սրահն իր դռներն այցելուների առաջ բացել է 2012 թվականի փետրվարի 25-ին: Այն ներկայացնում է հորինվածքների (կոմպոզիցիաների), փնջերի, արհեստական և բնական ծաղիկների լայն տեսականի:

 

Ծաղիկները ներկրվում են Հոլանդիայից և Էկվադորից: Սրահում ստեղծված են բարենպաստ պայմաններ ծաղիկների պահպանման համար` համապատասխան ջերմաստիճան և հատուկ սառնարաններ:

 

“Ֆլորանա”-ում առաջարկվում են միայն թարմ և առողջ ծաղիկներ` ինչպես փնջերով, անպես էլ հատով: Այստեղ աշխատում են հմուտ դիզայներներ, ովքեր իրականություն են դարձնում յուրաքանչյուր հաճախորդի պատկերացումները գեղեցիկ ծաղկեփնջի մասին:

 

Սրահում ցուցադրված նմուշներից զատ այցելուն կարող է ընտրել համակարգչով ներկայացվող տարբեր ոճերի հորինվածքներից: Դրանց թվում աչքի է ընկնում հատկապես շոկոլադե “համեղ” հորինվածքը: “Ֆլորանա”-ի հորինվածքներում տեղ են գտնում նաև տարբեր գույների, չափերի և ձևերի խաղալիքներ` հաշվի առնելով այցելուի նախասիրությունները:

 

“Ֆլորանա” սրահում կարելի է անվճար խորհրդատվություն ստանալ ծաղիկների խնամքի մասին: Այստեղ առաջարկվում է քայլող, երգող, թռչող փուչիկների մեծ տեսականի և դրանց վրա ֆոտոնկարի տպագրության ծառայություն:

 

Ծաղկի սրահն իրականացնում է հարսանյաց դահլիճների, եկեղեցիների, տոնական սրահների, լիմուզինների ձևավորում, ինչպես նաև տրամադրում է ձիակառքեր (ֆայտոններ), մեքենաներ:

Տեսակ

Ծաղկի սրահ

Տեսականի

• ծաղկեփնջեր
• հորինվածքներ (կոմպոզիցիաներ)
• շոկոլադե հորինվածքներ
• հուշանվերներ
• նվերի տոպրակներ
• տուփեր
• կավե տարաներ և այլն

Ծառայություններ

• սրահների և տարածքների ծաղկային ձևավորում
• եկեղեցու ծաղկային ձևավորում
• հարսանեկան մեքենաների ձևավորում
• մեքենաների և ձիակառքերի տրամադրում և այլն

Առանձնահատկություններ

• “Ֆլորանա” ծաղկի սրահն աշխատում է շուրջօրյա
• ծաղկի սրահի հորինվածքներն ու փնջերն ունեն դիզայներական յուրօրինակ լուծումներ

Առաքում

“Ֆլորանա” ծաղկի սրահն առաքման ծառայություն է իրականացնում դեպի Երևանի տարբեր համայնքներ և Մոսկվա:

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Ֆլորանա” ծաղկի սրահն առաջարկում է գնումներ կատարել 10 % զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-10) 53 23 41

Բջջ.`

(+374-96) 11 21 16

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 14

Էլ.հասցե`

florana@mail.am

fflorana@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, շուրջօրյա