Բաժիններ
Find

"Gold's Gym" Մարզասրահ

"Gold's Gym" (“Գոլդ Ջիմ”) մարզասրահը հիմնադրվել է 1965 թվականին` ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: "Gold's Gym"-ը մարզասրահների ամենամեծ ցանցն է ամբողջ աշխարհում` այն ունի 700 մասնաճյուղ աշխարհի ավելի քան 30 երկրներում:

 

Առողջ ապրելակերպի հայաստանաբնակ սիրահարների համար “Gold’s Gym”-ն իր դռները բացեց 2008 թվականի օգոստոսին` առաջարկելով ծառայությունների մեծ բազմազանություն: Մարզասրահն իր այցելուներին տրամադրում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներ, ոլորտում առաջատար ֆիթնես ծրագիր, խմբային և անհատական մարզումներ, սրտանոթային համակարգի գործունեության կարգավորմանն ուղղված վարժություններ, հեծանվավազք, պիլատես և յոգա:

 

“Gold’s Gym”-ը քաշի նվազեցման հատուկ ծրագրեր է առաջարկում կանանց, աղջիկների, հղիների և երեխաների համար: Ակումբի անդամներն այստեղ ստանում են նաև գիտելիքներ ֆիթնեսի մասին: 

Տեսակ

Ֆիթնես կենտրոն

Գործունեություն

• քաշի նվազեցման ծրագիր բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, լինել լավ մարզավիճակում և ձեռք բերել ճկունություն
• ծրագիր հղի կանանց համար` ջրային աերոբիկա
• յոգա
• գեղարվեստական լող
• ջրացատկ
• ջրային աերոբիկա

Հատուկ առաջարկ

• օլիմպիական լողավազան
• GGX (խմբակային մարզումներ)
• ֆիթնես սրահ
• սաունա
• բուժկետ
• մանկական սենյակ
• ավտոկանգառ
• առևտրի սրահ
• ռեստորան
• Jon’Ric International Medical Spa
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 322010

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 40/1

Կայք`

Էլ.հասցե`

info@goldsgym.am