Կապ
Հեռ.`
(+374-10) 50 02 21
Բջջ.`
(+374-96) 89 22 77
(+374-77) 22 32 70
(+374-95) 33 33 22
Հասցե`
ՀՀ, ք. Երևան, Խորենացի 2
Էլ.հասցե`
kar.style@mail.ru
Աշխ. ժամեր`
Երկուշաբթի-կիրակի, 10:30-20:30


22°C
Երեվան“Կար սթայլ” հարսանյաց սրահը հիմնադրվել է 2012 թվականի փետրվարի 1-ին: Այստեղ ներկայացված են տարբեր ոճի, ճաշակի և կառուցվածքի հարսանյաց զգեստներ` բերված Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Կանադայից, որոնք կբավարարեն նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին:
“Կար սթայլ”-ն իր հաճախորդներին առաջարկում է հարսանեկան միջոցառման կազմակերպման համալիր ծառայություններ: Սրահի բազմապրոֆիլ մասնագետները տոնական են դարձնում տան ինտերիերը, մրգային ու շոկոլադե համեղ տեսականիով զարդարում են սեղանները: Արարողության ողջ օրը ընտանեկան արխիվի լուսավոր էջերի համար պատմություն են դարձնում հարսանյաց սրահի լուսանկարիչները:
Միջոցառման գլխավոր բաղկացուցիչը՝ հարսանեկան զգեստը, “Կար սթայլ”-ում կարելի է ընտրել ոճաբանի օգնությամբ: Այստեղ ապագա նորահարսերի ուշադարությանն են ներկայացվում կաթնագույն, սպիտակ, փղոսկրի երանգ ունեցող, ժանյակապատ և հուլունքազարդ զգեստներ: Այդ բազմազանության մեջ փնտրած հանդերձը չգտնելու դեպքում կարելի է նաև զգեստը պատվիրել հենց տեղում:
Սրահում ներկայացված են հարսանեկան զգեստներ, մոմեր, բաժակներ և այլ յուրօրինակ աքսեսուարներ: Բարձրակարգ սպասարկումն ու անհատական մոտեցումը այստեղ երաշխավորված են:
Հարսանյաց սրահը կազմակերպում է նաև Ձեր հարսանեկան հանդիսությունը: "Կար սթայլ"-ն առաջարկում է պարային խմբերի, երգիչների ելույթներով շոու ծրագրերի և տոնական միջոցառումը եզրափակող հանդիսավոր հրավառության կազմակերպման ծառայություն, ինչպես նաև թամադա:
Հարսանյաց սրահ
● հարսանյաց զգեստներ
● ձեռնոցներ
● թագեր
● մոմեր
● բաժակներ
● տարոսիկներ
● մատանու բարձիկներ
● կոնֆետներ
● զամբյուղներ և այլն
“Կար սթայլ”-ն առաջարկում է հարսանյաց հանդեսի հետ կապված համալիր ծառայություններ` վարսահարդարում, դիմահարդարում, տարածքի ձևավորում, շոու ծրագրի կազմակերպում, հրավառություն և այլն: