Բաժիններ
Find

"Լոնգե Վիտա" ՍՊԱ կենտրոն

Գաղտնիք չէ, որ մերօրյա կյանքի տեմպերը` անկանոն սնվելը, ֆիզիկական ակտիվության պակասը կամ նստակյաց կյանքը բերում են ավելորդ քաշի պրոբլեմին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ցելյուլիտի: "Լոնգե Վիտա" ՍՊԱ կենտրոնն առաջարկում է կավի գործածությամբ հակացելյուլիտային, ինչպես նաև մաշկը սնուցող և թարմեցնող բազմաթիվ այլ ծառայություններ:

 

Սպա կենտրոնում գործում է Ֆինլանդիայից ներմուծված սաունա, որտեղ անցկացրած 10 րոպեն հավասարազոր է նույնքան ժամանակ մարզանք կատարելուն: Այստեղ կարող եք ազատվել ոչ միայն աշխատանքային շաբաթվա լարվածությունից ու սթրեսերից, այլ նաև օրգանիզմում կուտակված ներքին աղտոտվածությունից:

 

"Լոնգե Վիտա" ՍՊԱ Կենտրոնում տրամադրվում է նաև կետային մերսման ծառայություն: Մերսման հնագույն արևելյան այս մեթոդը վերացնում է մարմնի բոլոր խցանումները, անցկացնում է լարվածությունը, վերականգնում է օրգանիզմի կենսունակությունը: Սրահում կա նաև մերսման հատուկ ծառայություն` հղի կանանց համար: Այդ պրոցեդուրան նպաստում է հղիության անհարմարություններից ազատվելուն և բարենպաստ ներգործություն է ունենում ինչպես ապագա մոր, այնպես էլ մանկիկի առողջության վրա: “Լոնգե Վիտա" ՍՊԱ Կենտրոնում տրամադրվում են նաև շվեդական ու տաք քարերով մերսման ծառայություններ: 

Տեսակ

ՍՊԱ կենտրոն

Ծառայություններ

• Սաունա
• տաք քարերով մերսում
• ռեֆլեքսոթերապիա մերսում (շիացու)
• հանգստացնող, վերականգնող (շվեդական մերսում)
• մերսում հղի կանանց համար
• կոսմետոլոգիա
• երիտասարդացում
• երիտասարդացման ՍՊԱ ծառայություններ
• ՍՊԱ ծառայություններ չոր մաշկի համար
• ՍՊԱ ծառայություն յուղոտ մաշկի համար
• վապորիզացիա և պուլվերիզացիա
• փիլինգ-բրոսսաժ-ֆիտոգոմաժ
• գլիկոնային փիլինգ, ազդեցությունը մաշկի վրա
• արոմաթերապիայի ծառայություններ
• պարուրում

Առանձնահատկություններ

"Լոնգե Վիտա" սպան առաջարկում է նվեր քարտեր: Գնելով 7000, 10 000, 12 000 կամ 15 000 դրամ արժողությամբ նվեր քարտ` Ձեր մտերիմներին կնվիրեք իսկական տոն: Նշված գումարի սահմաններում կարելի է օգտվել մեզ մոտ մատուցվող բոլոր ծառայություններից: Քարտերը չունեն սպառման ժամկետ:

Հատուկ առաջարկ

“Լոնգե Վիտա” ՍՊԱ կենտրոնում կարելի է վայելել “Լոմի Լոմի” մերսման առողջարար ազդեցությունը: Սա մերսման հավայան տեսակ է, որը ստեղծում է կատարյալ հանգստի զգացողություն:
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 265644

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Կիևյան փող., 7 շենք

Էլ.հասցե`

longevitaspa@ymail.com